Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը երեքշաբթի օրը, Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմին ներկայացնելով նորանշանակ նախարար Արթուր Գրիգորյանին, ասաց, որ վերջինս վայելելու է կառավարության աջակցությունը` «սոցիալական ոլորտի ծրագրերի ամբողջական իրականացման սահուն շարունակությունը ապահովելու համար:
«Լինելու է կառավարության կողմից, իմ կողմից աջակցություն նախարարին, որպեսզի սահուն մտնի աշխատանքի մեջ», - ասաց վարչապետը` շեշտելով. - «Նաեւ կարեւոր է, որ 2006 թվականից զբաղվում է կուսակցական գործունեությամբ, եւ դա նշանակում է, որ հնարավորություն է ունենալու վերահսկելու ե'ւ կուսակցության կողմից մատնանշված ծրագրերը, ե'ւ կոալիցիայի կողմից հաստատված ծրագրերը»:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը, հիշեցնենք, կոալիցիոն համաձայնագրով վերապահված է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը:
Նախկին նախարար Մխիթար Մնացականյանը ներկա չէր նոր նախարարի ներկայացմանը: Հրաժարականի իր դիմումը նա ուղարկել էր Մոսկվայից, որտեղ գործուղման էր ու դեռեւս Հայաստան չի վերադարձել:
Շնորհակալություն հայտնելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն ու երկրի նախագահին` վստահության համար` Արթուր Գրիգորյանը ասաց. - «Պատրաստակամ եմ, վճռական: Գիտեմ, բազմաթիվ խնդիրներ կան ծառացած նախարարության առջեւ, փորձելու ենք անել ամեն ինչ այդ խնդիրներին լուծում տալու համար»:
Արթուր Գրիգորյանը 41 տարեկան է, մասնագիտությամբ իրավաբան է, 2007 թվականից աշխատել է Վերահսկիչ պալատում` որպես իրավական վարչության բաժնի պետ, այնուհետեւ` երրորդ վարչության պետի տեղակալ: 2008 թվականի դեկտեմբերից մինչ նոր նշանակումը ութերորդ վարչության պետն էր: Արդարադատության փոխգնդապետ է: 2006 թվականից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է: