Մահացել է ամերիկյան Սենատի ամենահայտնի թուրքամետ անդամը

92 տարեկան հասակում վաշինգտոնյան հիվանդանոցներից մեկում մահացել է ամերիկյան Սենատի ամենաերկարակյաց անդամը` դեմոկրատ Ռոբերտ Բըրդը:

9 անգամ անընդմեջ Սենատի ընտրություններում հաղթած Բըրդը Կապիտոլիումում հայտնի էր որպես Թուրքիայի թիվ մեկ բարեկամ: Հենց Ռոբերտ Բըրդի ջանքերով էր, որ 1990 թվականին տապալվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումը: Հանրապետական Ռոբերտ Դոուլի հեղինակած բանաձեւի քվեարկությանը խոչընդոտելու նպատակով Բըրդը օգտագործեց իր տրամադրության տակ եղած օրենսդրական լծակները: 1990-ի փետրվարի 21-ին եւ 22-ին Սենատում այս հարցի շուրջ բանավեճ ծավալվեց Բըրդի եւ Դոուլի միջեւ, որի արդյունքում, սակայն, նախագիծն այդպես էլ քվեարկության չդրվեց: