«Մոլորակ» հանդես. աշխարհի անցուդարձը

Մեծ ութնյակի գագաթնաժողովի մասնակիցները, 25-ը հունիսի, 2010թ.

Կանադայում անցկացված Մեծ ութնյակի գագաթնաժողովի շրջանակներում հայտարարությամբ հանդես եկան ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահող երկրների` Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Ֆրանսիայի նախագահները: Ինչպես Հայաստանում վերլուծաբաններն են ասում, այս հայտարարությունը նախորդների համեմատ ավելի կոշտ է Հայաստանի համար:

Թվում է, Թուրքիան է՛լ ավելի է կոշտացնում իր արտաքին քաղաքականությունը Իսրայելի նկատմամբ: Կիրակի օրը Թել Ավիվում լույս տեսնող Yediot Ahronot թերթը տեղեկացրել է, որ թուրքական իշխանությունները արգելել են Իսրայելի պաշտպանության բանակին պատկանող տրանսպորտային ինքնաթիռներից մեկին մուտք գործել երկրի օդային տարածք:

Երկար սպասված հանրաքվեն տեղի ունեցավ Ղրղըզստանում, եւ ժողովուրդը այնտեղ, ըստ էության, ճնշող մեծամասնությամբ հավանություն տվեց Սահմանադրությունում առաջարկվող փոփոխություններին: