Վրաստանում ապամոնտաժվել է Իոսիֆ Ստալինի եւս մեկ արձան

Ինչպես օրեր առաջ Գորիում, հանքարդյունաբերական քաղաք համարվող Տկիբուլիում եւս Ստալինի արձանն ապամոնտաժվել է գիշերը:

Քաղաքային իշխանությունների խոսքերով՝ «բռնապետի արձանը, որը այսօր Վրաստանը մասնատելու ցանկություն ունեցող պետության հիմնադիրն է, չի կարող հավերժանալ վրացական հողի վրա»:

Բացի այդ, վրացական իշխանությունը ծրագրում է անվանափոխել Ստալինի անունը կրող բոլոր փողոցներն ու հրապարակները` կոչելով դրանք Ռուսաստանի հետ 2008 թվականի օգոստոսյան ռուս–վրացական պատերազմի ընթացքում զոհված Վրաստանի քաղաքացիների անուններով: