Հանդեսը բացվում է անդրադարձով այս օրերին ամենասուր ու ցավոտ խնդրին` ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարված իրավիճակին, ու դրա շուրջ տեղի ունեցող իրադարձություններին. Հայաստանի նախագահի ու պաշտպանության նախարարի այցը Լեռնային Ղարաբաղ, Ադրբեջանում անցկացված լայնամասշտաբ զորավարժություններ, Իլհամ Ալիեւի խոսքը այդ զորավարժությունների մասնակիցներին:
«Մոլորակ»-ի երկորդ հատվածը նվիրված է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի այցին ԱՄՆ եւ նրա հանդիպմանը Բարաք Օբամային հետ, ընդհանրապես ռուս-ամերիկյան հարաբերությունների բարելավմանը, որը, հայաստանյան դիվանագետների կարծիքով, միայն բարերար ազդեցություն կարող է ունենալ հարավկովկասյան տարածաշրջանի եւ հատկապես Հայաստանի համար:
Հանդեսը փակվում է անդրադարձով Իոսիֆ Ստալինի ծննդավայր Գորիի (Վրաստան) կենտրոնական հրապարակից նրա արձանի ապամոնտաժմանը:
Հանդեսը փակվում է անդրադարձով Իոսիֆ Ստալինի ծննդավայր Գորիի (Վրաստան) կենտրոնական հրապարակից նրա արձանի ապամոնտաժմանը: