Ազգային ժողովը այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց Հայաստանում օտար լեզուներով կրթությունը թույլատրող վիճահարույց օրինագծերը։
«Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելուն կողմ քվեարկեց 71, դեմ` 13, ձեռնպահ` 1 պատգամավոր: Կառավարության ներկայացրած փաթեթին դեմ քվեարկեցին «Ժառանգություն» եւ Դաշնակցություն խմբակցությունների` դահլիճում ներկա պատգամավորները եւ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը:
Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը (ՀՀԿ) «Ազատություն» ռադիոակայանի հետ զրույցում ասած, որ օրենսդրական փաթեթի շուրջ երկրորդ ընթերցումից առաջ քննարկումները տեղի կունենան աշնանը:
Իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը համոզմունք հայտնեց, որ «շահագրգիռ ուժերը աշնանը լսումների ընթացում հանդես կգան նոր առաջարկություններով». - «Խնդիրը սկզբունքը պաշտպանելն է` չվնասել մայրենիին, վնաս չտալ մեր հայազգի երեխաների լեզվամտածողությանը, բայց, միեւնույն ժամանակ, նախապատրաստել, որպեսզի հնարավորինս կարողանանք ինտեգրվել նաեւ աշխարհի հանրակրթական տարբեր բլոկներին»:
Դաշնակցությունն ու «Ժառանգություն»-ը ներկայացնող պատգամավորները երեկվա քննարկումներում առաջարկում էին ընդհանրապես փոփոխություններ չկատարել «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում: Գալուստ Սահակյանը չբացառեց նաեւ այդ հարցի քննարկումը:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը ասաց, որ իրավաբան փորձագետների կարծիքով, կառավարության ներկայացրած խնդիրը հնարավոր է լուծել առանց «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու: Նույնպիսի կարծիք հայտնեց նաեւ Դաշնակցություն խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը:
Վիկտոր Դալլաքյանը կրկին հնչեցրեց իր համոզմունքը, որ նախաձեռնությունը «ամբողջությամբ հակասում է Սահմանադրությանը»:
Կառավարության նիստերի դահլիճի մոտ (որտեղ անցնում է Ազգային ժողովի արտահերթ նիստը) հավաքված մի քանի տասնյակ ցուցարարները քվեարկությունից հետո «դավաճաններ» անվանեցին փաթեթին կողմ քվեարկած պատգամավորներին, իսկ Ազգային ժողովը` «ապազգային» եւ «հակահայ»:
«Սա ապացուցեց, որ Հայաստանի խորհրդարանը ընդամենը բորսա է, որտեղ յուրաքանչյուր օրինագիծ քվեարկվում է միայն փողով», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց ցուցարարներից մեկը:
«Ամեն ինչ անելու ենք եւ պայքարելու ենք այս անգրագետների դեմ: Սրանք բիզնեսի մասին են մտածում: Մեր մեղքն է, որ այս անգրագետների կույտը եկավ [իշխանության]», - վրդովված ասում էր մի կին: