«Անցած շաբաթավերջին հայ - ադրբեջանական շփման գոտում տեղի ունեցած բախման գլխավոր նպատակը միջազգային հանրության ուշադրությունը կրկին Ղարաբաղի խնդրի վրա սեւեռելն էր», - «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է ռուսաստանցի ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը:
«Աշխարհի առաջատար պետություններն այժմ զբաղված են այլ խնդիրներով: Նրանց ուշադրությունը կենտրոնացել է այլ հարցերի վրա` Իրան, Իրաք, Մերձավոր Արեւելք, Ղրղըզստան, Մեքսիկական ծոցում նավթի արտահոսք: Նման պայմաններում հայ - ադրբեջանական հակամարտությունը հետին պլան է մղվել: Չի բացառվում, որ կրակոցների միջոցով հիշեցնում են` նման հարց գոյություն ունի, այն պետք է լուծել: Ակնհայտ է, որ կարգավորման գործընթացում առաջընթացը Բաքվին է անհրաժեշտ` նաեւ ներքաղաքական նկատառումներից ելնելով», - նշել է Ֆելգենգաուերը:
Փորձագետի խոսքով, սակայն, ցանկացած լոկալ գործողություն կարող է անվերահսկելի զարգացումների հանգեցնել:
«Լարվածության աճը տեսականորեն հնարավոր է նաեւ այն դեպքում, երբ կողմերից եւ ոչ մեկը նպատակ չունի գործը լայնածավալ մարտերի հասցնել: Դա հնարավոր է նաեւ այն պատճառով, որ կողմերի միջեւ չկան ապառազմականացված գոտիներ: Չեմ կարծում, սակայն, որ Ղարաբաղյան հակամարտության կողմերից որեւէ մեկը այժմ [լայնածավալ գործողություններ սկսելու] ցանկություն ունի», - համոզված է մոսկվացի վերլուծաբանը:
Խոսելով հայ - ադրբեջանական շփման գոտում վերջին իրադարձություններին ռուսաստանյան իշխանությունների արձագանքից` Պավել Ֆելգենգաուերը պնդել է. - «Ռուսաստանյան իշխանությունների համար ամենացանկալի լուծումը տարածաշրջանում ռուս խաղաղապահների տեղակայումն է»:
«Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսումը Մոսկվայի շահերին չի համապատասխանում: Մոսկվան, սակայն, կցանկանար ուժեղացնել իր ռազմական ներկայությունը Անդրկովկասում», - ասել է մոսկվացի փորձագետը` հիշեցնելով. - «Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման գաղափարը նոր չէ: Առաջին անգամ նման նախաձեռնությամբ հանդես է եկել դեռ [Ռուսաստանի նախկին պաշտպանության նախարար] Պավել Գրաչովը` 94 թվականին»:
«90-ականների կեսերին, երբ Մոսկվայի ազդեցությունը տարածաշրջանում անհամեմատ ավելի նշանակալի էր, դա անել չհաջողվեց: Դժվար է ասել, թե ինչպես է հնարավոր լինելու դրան հասնել այսօր: Ամեն դեպքում, բավական բարդ կլինի խաղաղապահների տեղակայման հարցը համաձայնեցնել Ղարաբաղի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ», - ընդգծել է Պավել Ֆելգենգաուերը: