Հայաստանյան երկու ընդդիմադիր քաղաքական ուժեր՝ Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) եւ Հայ հեղափոխական դաշնակցությունը (ՀՅԴ), իրարից անկախ եւ տարբեր մեթոդներով շարունակում են պայքարել բնակչությանը մատակարարվող գազի սակագնի իջեցման համար։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ, ապրիլի 1-ից բնակչությանը մատակարարվող 1 խորանարդ մետր գազի սակագինը սահմանվեց 132 դրամ` նախկին 96-ի փոխարեն։ Գազի գնի բարձրացման պահանջ ներկայացրել էր Հայաստանում միակ գազ մատակարարող ընկերությունը՝ «ՀայՌուսգազարդ»-ը, հիմնավորելով, որ Ռուսաստանից ներկրվող գազի գինը 1000 խորանարդ մետրի դիմաց 154 դոլարից բարձրացել է՝ հասնելով 180 դոլարի։
Արձագանքելով սակագնի շուրջ 37 տոկոս աճին, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի նախաձեռնությամբ եւ աջակցությամբ, ավելի քան 7200 քաղաքացիներ ապրիլի 6-ին հայց ներկայացրեցին վարչական դատարան՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը անվավեր ճանաչելու պահանջով։
Վարչական դատարանը պետք է մինչեւ օգոստոսի 6-ը հրապարակի Հայ ազգային կոնգրեսի նախաձեռնությամբ ներկայացված հայցադիմումի մասին որոշումը։ Չսպասելով դատարանի որոշման հրապարակմանը՝ Հայ ազգային կոնգրեսը նոր քայլեր է նախապատրաստում։
«Հաջորդ շաբաթվա սկզբին հանրությանն ենք ներկայացնելու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ներկայացված հայցադիմումի պատասխանի վերաբերյալ առարկություններ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մանրամասնեց ՀԱԿ-ի ներկայացուցիչ, փաստաբան Վահե Հովսեփյանը։ - «Ու նաեւ կատարելու ենք դատավարական գործողություններ։ Զուտ դատավարական ռազմավարության տեսակետից ես չեմ ուզում հիմա դրանք բացահայտել»։
Դաշնակցությունը եւս հանդես է գալիս գազի մատակարարման ոլորտին վերաբերող տարբեր նախաձեռնություններով։
Մասնավորապես, Ազգային ժողովի անցած քառօրյայի ընթացքում Դաշնակցություն խորհրդարանական խմբակցությունը կառավարությանը ներկայացրեց իր հարցապնդումը, որը վերաբերում էր գազամատակարարման ոլորտում առկա բոլոր խնդիրներին, կառավարության վարած քաղաքականությունից մինչեւ սակագների որոշման մեթոդները։
Դաշնակցություն խորհրդարանական խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը վստահ է, որ դատական կարգով գազի սակագնի բարձրացումը բողոքարկելու ՀԱԿ-ի նախաձեռնությունը «հեռանկարային չէ» եւ համակարգային առումով լուրջ փոփոխությունների չի բերելու, քանի որ գործող օրենսդրության շրջանակներում սակագների բարձրացումը «հիմնավորված է»։
«Եթե անգամ վարչական դատարանը բավարարի ներկայացված հայցադիմումը, եւ որոշ չափով իջեցվեն սակագները, միեւնույնն է, սա լինելու է կարճաժամկետ էֆեկտ», - ասում է Մինասյանը. - «որովհետեւ հաջորդ բարձրացումը լինելու է արտաքին ազդեցությամբ, «ՀայՌուսգազրդը» արդեն իսկ հայտարարել է 2011 թվականից միջազգային գների անցման քաղաքականության մասին, սա նշանակում է, որ նոր հարվածներ են սպասում մեզ»։
Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը չի հերքում, որ դատական հայցով կարճաժամկետ խնդիր են լուծում։
«Բայց մենք նաեւ հասկանում ենք, որ եթե մենք այսօրվա այդ խնդիրը չլուծենք, ուրեմն իսկապես գազի սակագնի բարձրացումը կդառնա սոցիալական մեծ աղետ բոլորիս համար», - «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան, նշեց Խաչատրյանը։ Նա նաեւ ընդգծեց, որ գազի մատակարարման ասպարեզում Հայաստանում գլոբալ փոփոխություններ կարող են տեղի ունենալ միայն այն ժամանակ, երբ մրցակցային դաշտ ստեղծվի։
Ընդ որում, գազամատակարարման ոլորտում մրցակցություն ստեղծելու հարցում ՀԱԿ-ի եւ ՀՅԴ-ի կարծիքները համընկնում են։ Արծվիկ Մինասյանի խոսքով, Դաշնակցությունը պնդում է, որ ոլորտում համակարգային փոփոխություններ են անհրաժեշտ, որոնք կանդրադառնան նաեւ գազամատակարարման ոլորտում մրցակցություն ստեղծելու վրա։ Այս նպատակով, Դաշնակցություն խմբակցությունը Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրել օրենսդրական նախագիծ, որով առաջարկում է ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, որը կուսումնասիրի ոլորտում առկա խնդիրները եւ լուծումներ կառաջարկի։