Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երեքշաբթի օրը բավարարեց 58-ամյա Աշոտ Հարությունյանի գանգատը Հայաստանի դեմ: Բազմաթիվ հիվանդություններով տառապող Հարությունյանը պատժի ժամկետը լրանալուց 1 տարի առաջ մահացել է կալանավայրում՝ 2009-ի հունվարին:
Տնտեսական հանցագործության համար մեղադրվող եւ 2003 թվականից անազատության մեջ գտնվող Աշոտ Հարությունյանը դատապարվել էր 7 տարվա ազատազրկման:
Եվրադատարանը, բավարարելով Հարությունյանի գանգատը, որոշել է, որ խախտվել են Եվրոպական կոնվենցիայով սահմանված իրավունքները, ինչ դիմաց Հայաստանը 16 հազար եվրո փոխհատուցում պետք է վճարի Հարությունյանի դստերը:
Աշոտ Հարությունյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ իրենց գանգատում ներկայացրել էին նախ այն, որ դատական նիստերի ընթացքում իր պաշտպանյալին պահում էին ճաղավանդակում՝ ինչը նվաստացնում եւ վիրավորում էր Հարությունյանի արժանապատվությունը։ Բացի այդ, չնայած բազմաթիվ բողոքներին, քրեակատարողական հիմնարկների վարչակազմը անհրաժեշտ ուշադրություն չէր ցուցաբերում այն փաստին, որ Աշոտ Հարությունյանը տառապում է սրտի, շաքարային դիաբետի եւ աղիքային համակարգի ծանր հիվանդություններով: 2007-ին Աշոտ Հարությունյանը վաղաժամկետ ազատ է արձակվել, բայց Գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը վճռաբեկ բողոք է ներկայացել այդ որոշման դեմ, եւ Հարությունյանը նորից կալանավորվել է:
«Կալանավորվել է որոշակի մարդկանց ուղղակի ցուցումով՝ այդ վիճակում գտնվող Աշոտ Հարությունյանին վիրահատելու ու բուժօգնություն ցույց տալու փոխարեն։ Ուղղակի նպատակ է եղել այդ մարդու տառապանքները սաստկացնել», - հայտարարեց Ալումյանը՝ պարզաբանելով. - «Աշոտ Հարությունյանի դատավարական հակառակորդը այսօր բավականին հայտնի եւ հարուստ անձնավորություն է։ Նրան էլ հովանավորում էր Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը, եւ Եվրոպական դատարան հասցեագրված գանգատի մեջ դա նշված է եղել»։
Արդյունքում պետությունը հարկատուների հաշվին է փոխհատուցում վճարելու Աշոտ Հարությունյանի դստերը: Սովորականի պես պատասխանատվության չեն ենթարկվելու կոնկրետ այն անձինք, ում մեղքով ոտնահարվել են դատապարտյալի իրավունքները:
Նման գանգատներ Եվրոպական դատարան ներկայացրել են նաեւ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը եւ «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը։ 2008 թվականի նախագահական ընտրություններին հետեւած իրադարձությունների կապակցությամբ 8 տարվա ազատազրկման դատապարտված Սասուն Միքայելյանը վատառողջ է եւ այժմ պահվում է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում։ Իսկ Արման Բաբաջանյանի մոտ կալանավայրում գտնվելու ժամանակ գլխուղեղում ուռուցք հայտնաբերվեց, սակայն Բաբաջանյանը համարյա մինչեւ վերջ կրեց իր պատիժը: Բաբաջանյանը ազատ արձակվեց 2009-ին եւ անմիջապես մեկնեց Միացյալ Նահանգներ՝ վիրահատվելու:
«Այսօր երբ պաշտոնատար անձինք խախտում են Եվրոպական կոնվենցիայի պահանջները, իրենք գիտեն, որ նույնիսկ երբ մենք գործը կշահենք Եվրոպական դատարանում, իրենք պատասխանատվություն չեն կրելու», - ասում է հետմահու Եվրադատարանում Հայաստանի դեմ դատը շահած Աշոտ Հարությունյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը։ - «Եթե պաշտոնյաները գոնե այդ մտավախությունը ունենան, որ վաղը գումարային եւ այլ պատասխանատվություն կարող է կրեն Եվրոպական դատարանի վճռի արդյունքում, գուցե այս աստիճան սարսափելի չեն լինի նրանց խախտումները»։