Երեքշաբթի օրը հայտնի դարձավ, որ Վարչական դատարանը մերժել է «Քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեի» համակարգող Կարապետ Ռուբինյանի հայցը, որով նա վիճարկում էր անցյալ ուրբաթ օրը Երեւանի քաղաքապետարանի կայացրած որոշումը:
Քաղաքապետարանը ի գիտություն չէր ընդունել կոմիտեի հայտը հունիսի 18-ին ժամը 20:00 - 20:30 Ազատության հրապարակում նստացույց անցկացնելու վերաբերյալ եւ բանավոր հայտնել էր, որ նույն օրը մինչեւ ժամը 21:30-ը այդ հրապարակում քաղաքապետարանի մշակույթի եւ զբոսաշրջության վարչությունը երեխաների համար միջոցառումներ է անցկացնում:
Օրենքով քաղաքապետարանը պետք է մեկ այլ տարածք առաջարկեր, ինչը, ըստ նստացույցի կազմակերպիչների, չի արվել:
Փաստաբան Վահե Հովսեփյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում գերադասեց չանդրադառնալ դատարանի կայացրած որոշմանը եւ հիմնավորումներին` ասելով. - «Ճիշտն ասած, Վարչական դատարանի պատճառաբանություններին ընդհանրապես չեմ ուզում անդրադառնալ, որովհետեւ այնտեղ պատճառաբանություն որպես այդպիսին եթե ասեմ կա` դա սխալ կլինի, սա ինչ-որ թյուրիմացություն է: Նաեւ ուզում եմ նշել, որ բացի այն, ինչ հայցադիմումում էր շարադրված` իրավական հիմքերը, նաեւ հիմքեր ի հայտ եկան գործի քննության ժամանակ, սակայն դրանք որեւէ կերպ վճռում չեն արտացոլվել, այսինքն` դատարանը անտեսել է այդ հանգամանքները»:
Կարապետ Ռուբինյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ չնայած Վարչական դատարանի կայացրած վճռին` այդուամենայնիվ, իրենք մտադրություն ունեն նախատեսված բողոքի ակցիան եւ նստացույցը անցկացնել հունիսի 18-ին, թեեւ դեռ վերջնական որոշում չեն կայացրել:
Փաստաբան Վահե Հովսեփյանն էլ ավելացրեց. - «Բնականաբար, Վճռաբեկ դատարան կբողոքարկվի դատարանի վճիռը, Վճռաբեկ դատարան բողոքարկելուց հետո էլ` տեսնենք: Չնայած չեմ կարծում, որ բողոքը բավարարի, այսինքն` Վարչական դատարանի վճիռը բեկանի, բայց ամեն դեպքում` կներկայացնենք»:
Իրավապահ մարմինները պարբերաբար խոչընդոտում են Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների մուտքը վերջերս վերաբացված Ազատության հրապարակ, արգելում նստացույց անցկացնել: