Երեւանում ավարտվեց Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը, որին այս տարի մասնակցում էին 21 երկրներից ժամանած ավելի քան հիսուն երիտասարդ ջութակահարներ եւ թավջութակահարներ: Երկուշաբթի երեկոյան հաղթողներն ու լավագույն մասնակիցները գալա համերգով հանդես կգան «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
Ջութակահարների մրցույթի ժյուրիի նախագահ, Կոմիտասի անվան լարային քառյակի գեղարվեստական ղեկավար եւ առաջին ջութակ Էդվարդ Թադեւոսյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց հաղթողների անունները:
Առաջին մրցանակը կիսել են լեհ ջութակահար Յարոսլավ Նարդզիցկին եւ Մոսկվային կոնսերվատորիայի սան Լիա Յակուպովան: Երկրորդ մրցանակ այս տարի չի հանձնվել: Երրորդը մրցանակը նույնպես կիսվել է երկու երաժիշտների` ավստրալացի Ֆիլիպ Բրետտիի եւ Երեւանի կոնսերվատորիայի շրջանավարտ Տիգրան Հարությունյանի միջեւ:
Թավջութակահարների մրցույթում հաղթող են ճանաչվել Եվգենի Ռումյանցեւը (Ռուսաստան) եւ Լուկա Մագարելլոն (Իտալիա): Երկրորդ մրցանակի են արժանացել Հասմիկ Վարդանյանը (Հայաստան) եւ Սամուել Լուցկերը (Գերմանիա): Երրորդ մրցանակը, ժյուրիի որոշմամբ, չի հանձնվել: