Օտարալեզու դպրոցների մասին օրինագիծը քվեարկության կդրվի Ազգային ժողովի արտահերթ նիստում` ամենայն հավանակությամբ հունիսի 21-22-ին:
Հինգշաբթի օրը ավարտվեց Ազգային ժողովի քառօրյա նիստը, որի ընթացում կրկին սուր քննարկումներ ծավալվեցին Հայաստանում օտարալեզու դպրոցներ բացելու մասին «Հանրակրթության մասին» եւ «Լեզվի մասին» օրենքներում կառավարության առաջարկած վիճահարույց օրինագծի շուրջ:
Կառավարության նիստերի դահլիճի (որտեղ անցկացվում է Ազգային ժողովի այս քառօրյան) մուտքի մոտ հավաքված ցուցարարները «Կրթությունը` հայերեն», «Գաղութացմանը` ո'չ», «Աշոտյան, հեռացի'ր» վանկարկումներով էին դիմավորում օրինագծին կողմ արտահայտված կոալիցիոն կուսակցությունների խմբակցությունների պատգամավորներին: Իսկ օրինագծին դեմ արտահայտված «Ժառանգություն» եւ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավորները արժանանում էին ծափողջույնների:
Նիստի ընթացքում բավականին անսպասելի ելույթ ունեցավ իշխող ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
«Օրենքը այս տեսքով մեզ համար էլ ընդունելի չէ», - հայտարարեց իշխող կուսակցության փոխնախագահը` շարունակելով. - «Վերջին հաշվով, պետությունները ստեղծվում են լեզուն եւ հողը պաշտպանելու համար, մնացած գործոնները ածանցյալ են»:
Այնուհետեւ նա հորդորեց պատգամավորներին այնպիսի առաջարկություններ անել, որ օրինագիծը ընդունելի լինի հասարակության բոլոր խավերի համար:
«Ես կցանկանայի, որ ելույթ ունեցողները առաջարկներ անեն: Ոչ թե կռվեն չեղած բաների դեմ, այլ գրավոր առաջարկներ անեն: Եթե Հանրապետականը մի բան որոշում է` շատ ռիսկային կուսակցություն է, մինչեւ վերջ գնում է: Այնպես որ, դեռ մենք էլ մեր միտքը չենք ամփոփել: Եվ մի կռվեք: Մեզ հետ կարելի է շատ բարի համագործակցել, քննարկել»:
Անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, մինչդեռ, իր ելույթում հայտարարեց, որ նախաձեռնությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը, եւ եթե «հեղինակներն ինչ-որ բան են ուզում փոխել, ապա պետք է փոխեն նախ Սահմանադրությունը»:
«Սա սիտուատիվ լուծում է, այնինչ պետք է Հայաստանում ընդունվի կրթության ռազմավարություն, կրթության հայեցակարգ», - հայտարարեց Դալլաքյանը: