Հոլանդիայի իշխող կուսակցությունը պարտվել է խորհրդարանական ընտրություններում

Այսօր Հոլանդիայում հրապարակվել են երեկ տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները։ Ամփոփվել է քվեների 95 տոկոսը։

Առաջատարը աջակենտրոն ազատական ժողովրդական կուսակցությունն է, որը 150-տեղանոց խորհրդարանում կստանա 31 տեղ, երկրորդը 30 տեղ վաստակած լեյբորիստներտն են, երրորդ տեղում հակաիսլամական դիրքորոշմամբ հայտնի Ազատության կուսակցությունն է, որը կունենա 24 մանդատ։

Իշխող քրիստոնյա-դեմոկրատները ստացել են 21 մանդատ եւ չորրորդ տեղն են գրավել, ինչի կապացությամբ վարչապետ Յան Բալկենենդեն հրաժարվել է կուսակցության լիդերի պաշտոնից։