Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Անվտանգության խորհուրդը երեկ ուշ երեկոյան ընդունեց Իրանի դեմ ավելի կոշտ պատժամիջոցներ սահմանող բանաձեւ, որը նպատակ ունի Թեհրանին ստիպել հրաժարվել իր միջուկային ծրագրից։ ԼՐԱՑՎԱԾ
Ինչպեսեւ ակնկալվում էր, ձեռնպահ մնացին Թուրքիան եւ Բրազիլիան` իրենց հիմնավորումներում նշելով, թե պետք է հնարավորություն տալ, որպեսզի Թեհրանում ընդունված հռչակագիրը իրականություն դառնա: Թեհրանում Թուրքիայի եւ Բրազիլիայի միջնորդությամբ ընդունված հռչակագրի համաձայն, Իրանում արտադրված ուրանը պետք է փոխադրվեր Թուրքիա, որի դիմաց Իրանը պետք է ստանար որոշակի քանակության հարստացված ուրան իր միջուկային կայանների համար: Արեւմուտքի պետությունները, սակայն, ասում են, թե Իրանը դրանով փորձում է պարզապես ժամանակ շահել:
Բարձր գնահատելով Իրանի դեմ պատժամիջոցների հարցում ԱՄՆ-ի հետ համագործակցած երկրներին` պետքարտուղար Հիլարի Քլինթոնը խուսափեց քննադատել Թուրքիային` ասելով, թե Թուրքիան նույնպես ջանքեր էր գործադրում նույն նպատակին հասնելու համար։
Սակայն ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Վիլիամ Բըրնսը ասաց, թե Միացյալ Նահանգները հիասթափված է ՄԱԿ-ի բանաձեւի դեմ Թուրքիայի քվեարկության կապակցությամբ։
Ի դեպ, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը այսօր խստորեն քննադատել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսին, ով երեկ հայտարարել էր, թե «Եվրամիության պատճառով Թուրքիան այժմ հեռանում է Արեւմուտքից»։
«Դա կեղտոտ քարոզչություն է», - ասել է Էրդողանը։
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման բարձր գնահատեց ընդունված բանաձեւը՝ նշելով, թե տարիներ շարունակ Իրանի կառավարությունը հրաժարվում է կատարել Միջուկային զենքերի չտարածման պայմանագրի շրջանակներում ստանձնած իր պարտավորությունները։
«Իրանը անտեսել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձեւերը: Իրանի ղեկավարները թաքնվել են բարձրագոչ ճարտասանության հետեւում՝ միաժամանակ ձեռնարկելով այնպիսի քայլեր, որոնք խորը մտահոգություն էին պատճառում», - հայտարարել է Բարաք Օբաման։
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում, որտեղ նա գտնվում է կարճատեւ այցով, արձագանքել է նոր պատժամիջոցների մասին բանաձեւին։
«Նրանք հաստատեցին մեր դեմ ուղղված բանաձեւը, սակայն նրանց բանաձեւը նշանակություն չունի Իրանի ժողովրդի համար», - ասել է Ահմադինեջադը։
Անվտանգության խորհրդի կողմից ընդունված բանաձեւը պահանջում է ՄԱԿ-ի անդամ երկրներից անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել կանխելու համար Իրանի միջուկային զենքերի ստեղծման ծրագրին տեխնիկական օժանդակության ցուցաբերումը։ Արգելվում է Իրանին մատակարարել նոր տեխնոլոգիաներ, ուղղաթիռներ, մարտական օդանավեր, տանկեր, ռազմանավեր, հրթիռներ։ ՄԱԿ-ի անդամ պետություններին հանձնարարվում է խստորեն ստուգել Իրանից փոխադրվող բեռները, առգրավել ու հարկ եղած դեպքում ոչնչացնել կասկածելի բեռները։
Բանաձեւը կոչ է անում ՄԱԿ-ի անդամ երկրներին զգոնություն ցուցաբերել Իրանում գրանցված, կամ Իրանի իրավասության տակ գտնվող ընկերությունների հետ գործարար հարաբերությունների մեջ մտնելիս, պատժամիջոցներ է սահմանում եւս 40 իրանյան կազմակերպությունների նկատմամբ, արգելում է իրանական բանկերի կողմից այլ երկրներում սեփականության ձեռք բերումը, համատեղ ձեռնարկությունների ստեղծումը, նոր բիզնեսների հիմնադրումը։
Մեկնաբանելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երեկվա քվեարկությունը` Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը «Արմենպրես» գործակալությանը տված հարցազրույցում ասել է. - «Մենք հուսով ենք, որ Իրանի եւ միջազգային հանրության հետագա ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի գալ համաձայնեցված լուծումների»։
Փաստորեն, Հայաստանի անմիջական հարեւանի նկատմամբ նոր պատժամիջոցներ են սահմանվում, որոնք իրենց խստությամբ աննախադեպ են, եւ հայ վերլուծաբանների ու քաղաքական գործիչների գնահատմամբ, բացասաբար կանդրադառնան երկու երկրների տնտեսական կապերի վրա։ Վերլուծաբանները հույս են հայտնում, որ Միացյալ Նահանգները եւ Եվրոպան կփոխահատուցեն հնարավոր այն կորուստները, որոնք կառաջանան Իրանի դեմ կիրառվող նոր պատժամիջոցների հետեւանքով։