Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը Թուրքիայում հայտարարել է, որ ղարաբաղյան կարգավորման գործում Ռուսաստանը եւ մյուս միջնորդները չեն կարող Հայաստանի եւ Ադրբեջանի փոխարեն փոխհամաձայնության հասնել։
«Միայն երկու պետությունները, միայն երկու ժողովուրդները` միմյանց հետ գործնական երկխոսության ճանապարհով կարող են գտնել իրենց համար ընդունելի լուծումներ եւ փոխզիջումներ», - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ կայացած հանդիպումից հետո հայտարարել է Պուտինը՝ ընդգծելով. - «Այս կարգի հարցերում միայն երկու կողմերի համար ընդունելի փոխզիջումները կարող են դառնալ որոշումներ»։
«Թե՛ Ռուսաստանը, թե՛ գործընթացի մյուս մասնակիցները պատրաստ են աջակցել, սակայն մենք չենք կարող փոխարինել Հայաստանին կամ Ադրբեջանին», - հավելել է Ռուսաստանի վարչապետը։ Նա շեշտել է, որ այլ պետությունները ընդամենը կարող են հանդես գալ որպես գործընթացի երաշխավորներ։ - Մենք հենց այդպիսի կարգավիճակով էլ մտադիր ենք հանդես գալ», - հավելել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը։