ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը քննարկում է Իրանի դեմ նոր պատժամիջոցները

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը երեկ երեկոյան փակ նիստ է գումարել Իրանի միջուկային ծրագրի շուրջ:

Նիստում քննարկվում է Իրանի դեմ նոր պատժամիջոցների վերաբերյալ բանաձեւի նախագիծը, որը պատրաստել է Միացյալ Նահանգները: Հնարավոր է, որ նախագիծն այս շաբաթ քվեարկության դրվի:

Իրանի միջուկային ծրագիրը երեկ նաեւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության քննարկման թեման էր: