Ազգային ժողովի` այսօր մեկնարկած հերթական քառօրյայի օրակարգում ընդգրկված է Լեզվի եւ Հանրակրթության մասին օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին կառավարության առաջարկած փոփոխությունների փաթեթը: Վիճահարույց այս օրինագծի դեմ բողոքի ալիքը շարունակվում է:
Կառավարության շենքի դիմաց (որտեղ անցկացվում է Ազգային ժողովի հերթական քառօրյան) երկուշաբթի օրը բողոքի ցույց էին կազմակերպել «Ֆեսսբուք» սոցիալական ցանցում ձեւավորված «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» շուրջ երկու հազար անդամ ունեցող խմբի ներկայացուցիչները` պահանջելով նաեւ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրաժարականը:
Նախարարը, հիշեցնենք, վերջին շրջանի իր ելույթներում պնդում էր, օրինագիծը լրամշակվել ու փոփոխվել է` հաշվի առնելով քննարկումներում հնչեցված բոլոր մտահոգությունները:
Նախարարի ելույթները, այդուհանդերձ, չեն փարատել բոլոր մտահոգությունները:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ազգագրագետ Հրանուշ Խառատյանը երկուշաբթի օրը կարծիք հայտնեց, որ օտարալեզու դպրոցները կյանքի կոչվելու դեպքում «արդեն տասը տարի հետո հասարակության տարբեր շերտերի միջեւ մեծ անջրպետ է ձեւավորվելու»:
«Հասարակության մեջ մարդկանց մի խումբ [դառնում է] մեր հասարակության մնացած մարդկանցից իրենց բագաժով եւ իրենց այդ սեգմենտով զգալի չափով տարանջատվող շերտ, որի միջոցով մեր հասարակության մնացած շերտը ուղղակի պետք է ավելի նվաստացած լինի: Դրանք հասարակության մեջ, բայց հասարակությունից դուրս առանձին աշխարհներ են, եւ իրենք հենց ուզում են իրենց այս առանձին աշխարհ լինելը շեշտել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Խառատյանը:
Երկրորդ, երրորդ լեզվի իմացությունը դրական երեւույթ համարելով` Խառատյանը համոզված է, որ Հայաստանում այլ լեզուներն են դառնալու «առաջին լեզու»:
«Ժողովրդի իմաստով դա շատ հասկանալի է: Ժողովուրդը հիմա, ցավոք սրտի, արտագաղթի ակտիվ պրոցեսի մեջ է: Եվ նրա տնտեսական կյանքը կողմնորոշված է դեպի երկրներ եւ լեզուներ, որտեղից ինքը ակնկալիք ունի գոյատեւման մեխանիզմներ ձեւավորել: Եվ շատ բնական է, որ այդ մարդիկ ուզում են գոնե նվազագույն ծավալով լեզուներ սովորել: Ինչ վերաբերում է այն բանին, որ մենք իշխանության մակարդակով ենք ուզում ձեւավորել, ես չեմ կարծում, որ այնտեղ ազգի դավաճաններ են նստած: Ես կարծում եմ, որ այստեղ շատ վատ հաշվարկ է», - ասաց ազգագրագետը:
«Օտարալեզու հանրակրթություն անկախ, ինքնիշխան երկրում պետք չէ բացել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում միանշանակորեն պնդեց Լեզվի տեսչության նախկին պետ Լեւոն Գալստյանը: - «[Եթե] մարդիկ սկսեն մտածել օտար լեզվով, կդառնան այլ տիպի, այլ որակի հայեր»: