Հունիսի 6-ին Ադրբեջան է ժամանել ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը։ Նա հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ու պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի հետ։
Բաքվում Գեյթսը քննարկելու է Ադրբեջանի տարածքով դեպի Աֆղանստան բեռներ փոխադրելու հարցերը։ «Ռոյթերզ» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ 2001 թվականից սկսած Ադրբեջանի օդային ու ցամաքային տարածքով տասնյակ հազարավոր բեռնափոխադրումներ են կատարվել դեպի պատերազմական գոտի։ ԱՄՆ-ի նախագահ Օբամայի վարչակազմը որոշել է լրացուցիչ 30-հազարանոց զորախումբ ուղարկել Աֆղանստան։
Մինչ Բաքվում վայրէջք կատարելը` օդանավում, Ռոբերտ Գեյթսը իրեն ուղեկցող լրագրողներին ասել է. - «Կարեւոր է նրանց [Ադրբեջանին] հայտնել, որ կարեւոր դերակատարություն ունեն միջազգային կոալիցիայում»։
Ռոբերտ Գեյթսը Ադրբեջան է ժամանելու Սինգապուրից, որտեղ մասնակցում էր տարածաշրջանային անվտանգության հարցերով համաժողովի։ Բաքվից նա մեկնելու է Լոնդոն՝ հանդիպելու Մեծ Բրիտանիայի նոր վարչապետին ու պաշտպանության նախարարին: Իր շրջագայության ավարտին ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը Բրյուսելում մասնակցելու է ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների նիստին։
Նախատեսվում էր, որ այս շրջագայության սկզբում Գեյթսը այցելություն կկատարի Չինաստան, բայց պաշտոնական Պեկինը հայտարարեց, թե այցի ժամկետները հարմար չեն։
Չինաստանի ու ԱՄՆ-ի միջեւ անհամաձայնություն կա Թայվանին ամերիկյան զենք վաճառելու հարցում։