Հիլարի Քլինթոնը հուլիսի սկզբին կայցելի Ուկրաինա

Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հուլիսի 4-5-ը կայցելի Ուկրաինա:

Կիեւ պաշտոնական այց կատարելու իր մտադրությունը պետքարտուղարը վերահաստատել է Ուկրաինայի արտգործնախարար Կոնստանտին Գրիշչենկոյի հետ երեկ կայացած հեռախոսազրույցում:

Այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի, արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Ուկրաինայի արտգործնախարարության պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն` հեռախոսազրույցի ընթացքում Քլինթոնը եւ Գրիշչենկոն ընդգծել են երկկողմ շահագրգռվածությունը համագործակցության խորացմամբ: