Հայկական կողմի` նորացված Մադրիդյան սկզբունքները չընդունելու խնդիրը ոչ թե լեզվական բարդությունն է, այլ` հայեցակարգային, այսօր Վենետիկում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:
«Եթե հայկական կողմից լինի հայեցակարգային որոշում, ապա խնդիրը կարող է տեղից շարժվել: Իսկ եթե անընդհատ լինեն ինչ-որ բանից կառչելու, ձգձգելու փորձեր, ապա կլինեն բարդություններ», - «Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ` ասել է Մամեդյարովը:
Ադրբեջանը, երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հավաստմամբ, պատրաստ է շարունակել աշխատել այդ նորացված սկզբունքների հիման վրա` դուրս գալու համար դեպի համաձայնեցված համընդգրկուն խաղաղ պայմանագիր: