Հայ Առաքելական եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ԱՄՆ-ի Արեւմտյան թեմը Լոս Անջելեսում դատական հայց է ներկայացրել «Ջ. Փոլ Գեթի» թանգարանի դեմ` պահանջելով վերադարձնել 1256 թվականի հայերեն Աստվածաշնչից պոկված 7 էջերը:
«Ասոշիեյթեշդ փրես» լրատվական գործակալության փոխանցմամբ` հինգշաբթի օրը ներկայացրած հայցում Հայ եկեղեցու թեմը պնդում է, որ 1947 կամ 1948 թվականներին Աստվածաշնչի իսկությունը հաստատելուց հետո այն եկեղեցուն է վերադարձվել առանց հիշյալ էջերի, եւ հայտնում է, որ էջերը գողացողի անձը այդպես էլ չի պարզվել:
Միջնադարյան հայ մանրանկարիչ Թորոս Ռոսլինի պատկերազարդած էջերը ժամանակին մաս են կազմել որպես Զեյթունի Ավետարան հայտնի ձեռագրի, որը ներկայումս պահպանվում է Երեւանի Մատենադարանում:
Հայցվոր կողմի ներկայացուցիչներից` Կալիֆորնիայի Չեփմըն համալսարանի իրավագիտության պրոֆեսոր Մայքլ Բեյզիլերը հույս է հայտնել, որ Աստվածաշնչի էջերը Հայ եկեղեցուն կվերադարձվեն բանակցությունների արդյունքում, եւ գործը դատարանին չի հասնի: Իրավաբանը կարծում է, որ սա Միացյալ Նահանգներում հարուցվող առաջին գործն է, երբ պահանջվում է վերադարձնել Հայոց ցեղասպանության ժամանակաշրջանում աշխարհի տարբեր վայրերում հայտնված մշակութային եւ եկեղեցական արժեքները:
«Սա պատմական ինքնության եւ հայկական մշակույթի պահպանման հարց է: Կարեւոր է, որպեսզի բոլորը դա հասկանան», - ասել է Արեւմտյան թեմի խորհրդի անդամ Լեւոն Կիրակոսյանը:
«Գեթի» թանգարանի խոսնակ Ջուլի Ջասքոլը, այդուհանդերձ, կարծիք է հայտնել, որ հայցը անհիմն է, եւ նշել է, որ մինչ այժմ Աստվածաշնչի 7 էջերի սեփականության իրավունքի հարցը չի վիճարկվել: Նա հայտարարել է, որ թանգարանը ձեռք է բերել Աստվածաշնչի 7 էջերը օրինական ճանապարհով` 1994 թվականին մի անանուն մասնավոր կոլեկցիոներից:
Երեւանի Մատենադարանից «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեցին, որ իրենց մոտ պահպանվող Զեյթունի Ավետարանից պակասում է 7 էջ:
Մատենադարանի գլխավոր ավանդապահ, ձեռագրատան վարիչ Գեւորգ Տեր-Վարդանյանի փոխանցմամբ` Զեյթունի Ավետարանը անհետացել էր Հայոց ցեղասպանության տարիներին, իսկ ի վերջո Հայաստանում հանգրվանել է առանց հիշյալ 7 էջերի, որոնց բացակայության մասին Մատենադարանում տեղյակ են եղել արդեն իսկ 1980-ականներից: