Բան Կի-մունը Իսրայելից հաշվետվություն է ակնկալում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը կոչ է արել Իսրայելի իշխանություններին հնարավորինս արագ մանրամասն հաշվետվություն ներկայացնել երկուշաբթի օրը Գազայի հատված մարդասիրական օգնություն փոխադրող նավերի վրա կատարված հարձակման վերաբերյալ:

Չորեքշաբթի օրը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով խորհուրդը բանաձեւ է ընդունել միջազգային անկախ հետաքննություն իրականացնելու վերաբերյալ:

Միացյալ Նահանգների, Իտալիայի եւ Նիդերլանդների ներկայացուցիչները դեմ են քվեարկել նախաձեռնությանը: