ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը Հայաստանին կոչ է արել Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը մինչեւ ընդունելը համապատասխանեցնել ԵԱՀԿ-ի եւ միջազգային չափանիշներին:
Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված նախագծի վերաբերյալ Միյատովիչի հայտարարությունում, որը տեղադրված է ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքէջում, մասնավորապես, ասված է. - «Ներկա տեսքով ընդունվելու դեպքում օրենքը չի երաշխավորի բազմակարծությունը հեռարձակման ոլորտում: Նախագիծը նաեւ ամուր հիմք չի առաջարկում թվայնացման առաջիկա գործընթացի համար»:
«Լավ նախագիծը կարող է ապահովել հեռարձակողմերի անկախությունը` դրանով իսկ նպաստելով մամուլի ազատությանը եւ միաժամանակ խթանելով Հայաստանում հեռարձակման մրցակցային եւ տնտեսապես աշխույժ ոլորտի կայացմանը», - հայտարարել է Դունյա Միյատովիչը:
Միյատովիչը փոխանցել է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը վերջերս կատարած այցի ժամանակ վստահեցրել է իրեն, որ իր ղեկավարած գրասենյակի եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների առաջարկները հաշվի կառնվեն նախագծի վերջնական ընդունման ժամանակ: ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչը նաեւ ողջունել է օրինագծի հրապարակային քննարկումները Հայաստանի խորհրդարանում կազմակերպված լսումների ժամանակ: