Իսրայելը ազատ Է արձակում Գազա օգնություն բերած նավերի ուղեւորներին

Իսրայելը հայտարարել է, թե երեքշաբթի երեկոյից սկսած 48 ժամվա ընթացքում ազատ է արձակելու Գազայի հատված օգնություն բերած նավերի բոլոր ուղեւորներին, ովքեր մայիսի 31-ի ձերբակալվել են իսրայելական հատուկ նշանակության ուժերի կողմից:

Ըստ իսրայելական լրատվամիջոցների` ազատ կարձակվեն շուրջ 700 հոգի:

DPA լրատվական գործակալության վկայությամբ` այսօր առավոտվա դրությամբ արդեն ազատ են արձակվել ձերբակալվածներից 449-ը, որոնցից 123-ը` պաղեստինամետ ակտիվիստներ արաբական երկրներից, վտարվել են Հորդանան: