Հայաստանում ստեղծվել է Լեհաստանի ռազմական կցորդի գրասենյակ: Այդ կապակցությամբ այսօր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ընդունել է Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Դաչինսկուն:
Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` Սեյրան Օհանյանը նշել է, որ անցած տարվա նոյեմբերին Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Բոգդան Կլիխի Հայաստան կատարած այցելությունը նոր էջ է բացել հայ - լեհական ռազմական համագործակցության պատմության մեջ:
Նախարարը հույս է հայտնել, որ Լեհաստանի ռազմական կցորդի նորաստեղծ գրասենյակը` ի դեմս գնդապետ Դարիուժ Պոգորժելսկու, կնպաստի երկու պետությունների միջեւ վստահության մթնոլորտի ամրապնդմանը եւ միջազգային կայունության ու խաղաղության ապահովմանը: