Երեկ ուշ երեկոյան` կեսգիշերին մոտ ձերբակալվել են «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Անի Գեւորգյանը, նրա եղբայրը` Սարգիս Գեւորգյանը եւ Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ակտիվիստ Դավիթ Քիրամիջյանը: Նրանք մեկ տասնյակից ավելի քաղաքացիների հետ ոստիկանության Կենտրոնի բաժին բերման էին ենթարկվել Ազատության հրապարակի շրջակայքից, երբ ոստիկանությունը ընդդիմադիր ակտիվիստներին արգելում էր մտնել հրապարակ:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Գիվի Հովհաննիսյանը, որոնք մինչեւ ուշ գիշեր ոստիկանության բաժանմունքում էին, Անի Գեւորգյանը ձերբակալվել է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կամ դրա սպառնալիքի կասկածանքով` Քրեական օրենսգրքի 316 հոդվածի առաջին մասի հատկանիշներով, իսկ Սարգիս Գեւորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը` խուլիգանության կասկածանքով` Քրեական օրենսգրքի 258 հոդվածի հատկանիշներով:
Մյուս բերման ենթարկվածներն ազատ են արձակվել:
Իրինա Հովհաննիսյան