Ագաթա փոթորիկը 100 մարդու կյանք է խլել

Կենտրոնական Ամերիկայում այս տարվա առաջին խոշոր մերձարեւադարձային փոթորիկը 101 մարդու մահվան պատճառ է դարձել։

Ջրհեղեղները քշել են մարդկանց տները, քանդել ճանապարհները։ Գվատեմալայում, Սալվադորում, Հոնդուրասում եւ Մեքսիկայում տասնյակ հազարավոր մարդիկ մնացել են անօթեւան։