ՆԱՏՕ-ի զորահրամանատարի պնդմամբ, Իրանը աջակցում է Աֆղանստանի թալիբաններին

Աֆղանստանում ՆԱՏՕ-ի զորամիավորումների հրամանատար գեներալ Սթենլի ՄակՔրիստալը Իրանին մեղադրում է ահաբեկչական թալիբան շարժմանը աջակցելու համար։

«Իրանը Աֆղանստանի հարեւանն է, եւ բնական է, որ այդ երկիրը որոշակի հետաքրքրություններ ունի Աֆղանստանում։ Ես կարծում եմ, որ շատ դեպքերում Իրանի տրամադրած աջակցությունը օգտակար է», - ասել է ամերիկացի գեներալը՝ հավելելով. - «Այդուհանդերձ, կան հստակ փաստեր, որ որոշ դեպքերում Իրանը զինամթերք է տրամադրում թալիբան զինյալներին»։