«168 ժամ»-ը գրում է. - «Իշխանության կուլիսներում գնալով ավելի է թեժանում յուրայինների հստակեցման եւ հավաքագրման համար մղվող պայքարը: Այստեղ արդեն իսկ կա ընդամենը երկու կողմնորոշում` նախկին եւ գործող նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի թեւերը: Բնականաբար, այդ տարանջատումն առաջին հերթին վերաբերում է ՀՀԿ-ին եւ ԲՀԿ-ին: Վերջինս համարվել եւ համարվում է Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հենարանը: Կառավարության վերին օղակում այդ հստակեցումը կարծես թե ավարտվեց անցած տարեվերջին ՀՀԿ-ի համագումարով, երբ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր նախարարների` Տիգրան Դավթյանի եւ Ներսես Երիցյանի հետ միասին, մտավ այդ կուսակցություն: Հիմա պայքարը թեժացել է խորհրդարանում, որի հերթական դրսեւորումներից էր նախկին ՕԵԿ-ական Սամվել Բալասանյանի` ԲՀԿ-ին անդամագրվելը: Մինչ այդ մոտ մեկուկես տարի առաջ այդ խմբակցության փաստացի անդամը դարձան անկախ պատգամավորներ Մարտունի Գրիգորյանն ու Ռուստամ Գասպարյանը: Դրանից ավելի ուշ ՀՀԿ-ն անստորագիր դիմումներ բաժանեց մյուս անկախ պատգամավորներին, որպեսզի նրանք ստորագրեն ու դառնան նույնանուն խմբակցության փաստացի անդամներ: Շատերը ստորագրել են այդ դիմումները»: «Իհարկե, այս ամենը զուտ ներքաղաքական կուլիսներում տեղի ունեցող խոսակցություններ-նեթադրություններ են, որոնք, սակայն, շատերին ցայտնոտային իրավիճակի մեջ են գցել: Իրականում, այնպիսի տպավորություն է, որ քաղաքական դաշտի ներկայացուցիչները նախընտրական «ֆալշ ստարտի» մեջ են ներքաշվել», - նկատում է թերթը:
«Առավոտ»-ի խմբագիրը ներկայացնում է հայկական քաղաքական առասպելների իր ընկալումը. - «Առասպել թիվ 1. մենք ապրում էինք մի երկրում, որտեղ ամեն ինչ ծաղկում ու բարգավաճում էր, բոլորը կուշտ էին եւ բավարարված, եւ հանկարծ արտաքին մութ ուժերը, Գորբաչովը եւ ՀՀՇ-ն որոշեցին այդ գյոզալական երկիրը քանդել, իշխանությունը սկսեց ժողովրդի մասին չմտածել, հայաստանցիներին դարձրեց աղքատ եւ պանդուխտ: Ասասպել թիվ 2 (պաշտոնական). Խորհրդային Միությունը փլուզվեց, եւ իշխանության եկան կյանքից կտրված, ապաշնորհ եւ կոսմոպոլիտ արկածախնդիրներ, որոնք կազմակերպեցին ցրտի-մթի տարիներ եւ անընդհատ ծախում էին Ղարաբաղը: Երբ որոշեցին վերջնականապես ծախել, ժողովուրդը ոտքի ելավ եւ նրանց քշեց` իշխանության բերելով ազգային եւ հայրենասեր ուժերին: Առասպել թիվ 3. Խորհրդային Միությունը քանդվեց, եւ իշխանության եկան ազգի նվիրյալներն ու հրեշտակները, որոնք ազատագրեցին Ղարաբաղը եւ պետություն ստեղծեցին: Բայց հանկարծ 98-ին Ղարաբաղից եկան ավազակապետերը, սկսեցին թալանել եւ ընտրություններ կեղծել, եւ այդ ամենը կշարունակվի այնքան ժամանակ, մինչեւ վերոհիշյալ սուպերժողովրդավար եւ սուպերօրինապահ հրեշտակները նորից չգան իշխանության: Իհարկե, ոչ միայն մեր ժողովրդի, այլեւ ցանկացած այլ ժողովրդի դեպքում պարզունակ կամ, ավելի ճիշտ` նենգաբար պարզեցված բանաձեւերը ավելի ընկալելի են եւ ընդունելի, քան մտավոր ճիգեր պահանջող վերլուծությունը»:
«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Երեւի արդեն բոլորի համար էլ հասկանալի է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պատերազմի են նախապատրաստվում: Ի դեպ, միջազգային հանրություն կոչվածը նույնպես մեզ նախապատրաստում է այդ պատերազմին եւ նույնիսկ արագացնում «գործընթացը»: Խնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու պնդումներին չարժե ուշադրություն դարձնել. Բա ուրիշ ի՞նչ պիտի ասեին: Բայց փաստն այն է, որ դրան զուգահեռ` հնարավոր բոլոր միջազգային կազմակերպությունները Հայաստանի առջեւ միակողմանի զիջումների (տարածքների վերադարձի) պահանջ են դնում` շատ լավ հասկանալով, որ նախ` Հայաստանը երբեք այդ քայլին չի գնա, եւ երկրորդ` եթե նույնիսկ միակողմանի զիջումներ արվեն, դա միայն կմեծացնի պատերազմի վտանգը: Այսինքն, միջազգային հանրությունն ընդունում է փաստաթղթեր, որոնք ավելի են բարդացնում բանակցային գործընթացը: Իսկ բանակցությունների այլընտրանքը պատերազմն է»:
Lragir.am-ը փոխանցում է. - «ԱՄՆ Կոնգրեսի հայամետ անդամներ Ֆրենկ Փալոնը եւ Մարկ Սթիվենը [Քըրքը] նամակ են հղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին, որում ասվում է, թե անկեղծ շնորհավորանքներն են հղում ԼՂՀ նախագահին ու ժողովրդին մայիսի 23-ին տեղի ունեցած խորհրդարանի ընտրության կապակցությամբ: Համաձայն միջազգային դիտորդների զեկույցի, այդ թվում ամերիկա-գերմանական մոնիտորինգի պատվիրակության, որն ուղարկվել էր Միջազգային հասարակական իրավունքի եւ քաղաքականության խմբի կողմից, ընտրությունները որակվել են որպես ազատ, արդար եւ թափանցիկ, ասվում է նամակում: Մենք մաղթում ենք Արցախի Ազգային ժողովի ժողովրդավարորեն ընտրված մեր գործընկերներին բեղմնավոր աշխատանք ԼՂՀ ժողովրդի համար, ասվում է կոնգրեսականների նամակում»: