Օտարալեզու դպրոցների բացման օրինագծի ընդդիմախոսներին չեն բավարարում նախարարի հավաստիացումները

Թեեւ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը այս շաբաթ ավելի վաղ հայտարարեց, թե Հայաստանում օտարալեզու դպրոցներին վերաբերող օրինագիծը իրենց կողմից վերանայվել է եւ բազմաթիվ քննարկումների ընթացքում հնչած մտահոգությունները փարատող կետեր են մտցվել օրինագիծ, դրա դեմ բարձրացած ալիքը նոր թափ է ստանում:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում իրենց փաստարկներ են բերում «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» նախաձեռնող խմբի անդամ Իզաբելլա Սարգսյանը, Ազգային ժողովի պատգամավոր («Ժառանգություն») Անահիտ Բախշյանը եւ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը: