ԱՊՀ-ի անդամ երկրների ներքին գործերի նախարարությունները եւ ոստիկանությունները պայմանավորվել են ստեղծել համատեղ օպերատիվ խմբեր` կազմակերպված հանցավորության դեմ պայքարելու համար:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ` որոշումը ընդունվել է ԱՊՀ-ի անդամ երկրների հարկային (ֆինանսական) հետաքննությունների մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի այսօր Ալմաթիում ավարտված նիստի արդյունքում:
Երկօրյա նիստի ընթացքում, որը նախագահել է Ռուսաստանի ներքին գործերի փոխնախարար Եվգենի Շկոլովը, Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Լատվիայի, Էստոնիայի եւ Ուկրաինայի ներկայացուցիչները քննարկել են կոռուպցիային, ծայրահեղականության ֆինանսավորմանը, հանցավոր ճանապարհով ստացված միջոցների օրինականացմանը հակազդելուն եւ ստվերային տնտեսության դերի նվազեցմանը վերաբերող հարցեր: