Հնդկաստանի իշխանությունները երկաթուղային աղետի համար մեղադրում են մաոիստ ապստամբներին

Հնդկաստանի ոստիկանությունը այսօր առավոտյան տեղի ունեցած եւ առնվազն 65 մարդու մահվան պատճառ դարձած երկաթուղային աղետի համար մեղադրել է մաոիստ ապստամբներին:

Արեւմտյան Բենգալիայի ոստիկանապետ Բհուփինդեր Սինգհը հայտարարել է. - «Սա սաբոտաժի հստակ դեպք է: Մաոիստներն են արել դա»:

Երկաթուղային աղետը տեղի է ունեցել մի վայրում, որը համարվում է Հնդկաստանի մաոիստ ապստամբների հենակետը: