Մամեդյարովը Ղարաբաղյան կարգավորման վերջին փուլն է համարում ադրբեջանական դրոշը Ստեփանակերտի վրա բարձրացնելը

«Ղարաբաղյան կարգավորման վերջնական փուլը ադրբեջանական դրոշի ծածանումն է Խանքենդիի վրա», - այսօր հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը։

Մեկնաբանելով մայիսի 23-ին Ղարաբաղում խորհրդարանական ընտրությունների անցկացումը` նա ասել է, թե անհրաժեշտ է ընտրություններ անցկացնել երկու համայնքների մասնակցությամբ, որոնք կորոշեն Ղարաբաղի կարգավիճակը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։

Էլմար Մամեդյարովը հայտնել է, որ հունիսի սկզբին հանդիպելու է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներին