«Ֆրանսիան հիշեցնում է, որ Եվրամիության, ինչպես նաեւ միջազգային ողջ հանրության` այդ թվում եւ Հայաստանի պես, չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը», - ասված է Ղարաբաղի խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ Ֆրանսիայի արտաքին գործերի եւ եվրոպական հարցերի նախարարության այսօր հրապարակած հայտարարությունում:
Կիրակի օրը Ղարաբաղում անցկացված ընտրությունները որակելով «այսպես կոչված «խորհրդարանական ընտրություններ», Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը ընդգծում է, որ «ներգրավված բոլոր կողմերի համար ընդունելի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման պայմանները ներկայումս բանակցությունների առարկա են ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակներում, երեք համանախագահ երկրների` Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի միջնորդությամբ»։ «Այս առնչությամբ, մայիսի 23-ի «ընտրությունները» ոչ մի դեպքում չեն կարող ներգրավել ընթացքի մեջ գտնվող բանակցային գործընթացի ապագան, ոչ էլ կանխորոշել Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը սույն կարգավորման գլոբալ շրջանակներում», - ասված է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության տարածած հայտարարությունում :
«Ֆրանսիան, իր ամերիկացի եւ ռուս գործընկերների հետ, վերահաստատում է իր վճռականությունը սատարելու Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին` հանգելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական հավասարակշռված եւ բանակցված լուծման` համաձայնության միջոցով, հիմնված մասնավորապես հելսինկյան Եզրափակիչ ակտի սկզբունքների` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, ժողովուրդների ինքնորոշման եւ իրավունքների հավասարության սկզբունքների վրա», - հայտարարում է Ֆրանսիայի արտաքին գործերի եւ եվրոպական հարցերի նախարարությունը: