Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշումներով, Կարինե Մինասյանը ազատվել է կառավարությանը առընթեր Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից եւ նշանակվել էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ: Այդ մասին տեղեկացնում են կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: