Ժամանակավորապես վերականգնվել են Թբիլիսի-Մոսկվա ուղիղ օդային չվերթները

Վրացական Georgian Airways ընկերությունը այսօրվանից վերսկսել է ուղիղ չվերթները Թբիլիսիից դեպի Մոսկվա: Ակնկալվում է, որ մինչեւ հուլիսի 1-ը տասներկու ուղիղ չվերթ կիրականացվի: Ռուսաստանը դադարեցրեց օդային հաղորդակցությունը Վրաստանի հետ 2006-ից՝ երկկողմ հարաբերությունների վատթարացման պատճառով, ինչն էլ ավելի սրվեց ռուս-վրացական կարճատեւ պատերազմից հետո: