Երեւանում այս տարի երկրորդ անգամ կանցկացվի Բարքեմփ, որը միջոցառումներ կազմակերպելու նոր ձեւաչափ է: Սովորաբար Բարքեմփ են անվանում տեղեկատվական տեխնոլոգիաների, ինտերնետի եւ նոր մեդիաների թեմաներով հավաքները, կամ ինչպես կազմակերպիչներն են ասում` չկոնֆերանսները, քանի միջոցառումն անցնում է ոչ ֆորմալ մթնոլորտում` բաց քննարկումներով ու մտքերի ազատ փոխանակմամբ:
«Սա ոչ պաշտոնական հավաք է, որին մասնակցում են ինտերնետով հետաքրքրված մարդիկ», - «Մաքսլիբերթի»-ին պատմեց Բարքեմփի կազմակերպչական խմբի անդամ Ժիրայր Թերզյանը:
2009-ի ապրիլին կայացած հայկական առաջին Բարքեմփին մասնակցում էին տեղեկատվական տեխնոլոգիաների եւ նոր մեդիայի ոլորտի մասնագետներ, ինտերնետ օգտագործողներ, բլոգերներ եւ պարզապես Բարքեմփով հետաքրքրված մարդիկ: Այս տարի Բարքեմփը նույնպես խոստանում է հետաքրքիր լինել, անգամ անակնկալներ է պատրաստել:
«Open source ծրագրերից մեկը ոչ միայն ամբողջությամբ հայաֆիկացվել է, այլեւ դարձել է հայկական առաջին օպերացիոն համակարգը», - պատմեց Ժիրայրը:
«Բարքեմփ 2010»-ի հովանավորների թվում է նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարությունը, չկոնֆերանս կայցելի ու զեկույց կներկայացնի նաեւ վարչապետը:
Բացի Հայաստանից, անցած տարի երեւանյան Բարքեմփին մասնակցեցին հյուրեր Վրաստանից եւ Իրանից: Այս տարի սպասվում է, որ հյուր կլինի նաեւ Ադրբեջանից:
Նախկին Խորհրդային Միության տարածքում առաջին ԲարՔեմփը կազմակերպվել է Կիեւում 2007-ի հոկտեմբերին, ապա 2008թ-ի փետրվարին` Ռիգայում, հունիսին՝ Թբիլիսիում։
Հունիսի 4-6-ը Հայաստանի Ամերիկյան Համալսարանում կայանալիք «ԲարՔեմփ 2010»-ին մասնակցելու համար պետք է նախապես մասնակցության հայտ լրացնել www.barcamp.am կայքում: