Լեռնային Ղարաբաղի խորհրդարանական ընտրությունները կարելի է կայացած համարել

Թեեւ ընտրատեղամասերի փակմանը դեռ մի քանի ժամ կա, Լեռնային Ղարաբաղի 5-րդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները արդեն կարելի է կայացած համարել։

Լեռնային Ղարաբաղկի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) հրապարակած վերջին տվյալներով, քվեարկությանը մասնակցել է ընտրողների ընդհանուր թվի ավելի քան 46.54 տոկոսը: Ժամը 14:00 դրությամբ քվեարկել է 44 հազար 357 մարդ:

Ընտրողների առավել մեծ ակտիվություն է գրանցվել Մարտունու եւ Հադրութի շրջաններում, որտեղ քվեարկել են ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների ավելի քան 66 տոկոսը:

Մինչ այս պահը ԿԸՀ է ներկայացվել երկու դիմում-բողոք, որը վերաբերում է քարոզչության խախտումներին: Դիմում-բողքները ներկայացվել են Հայ հեղափոխական դաշնակցության Արցախի կենտրոնական կոմիտեից։ Ըստ ԿԸՀ-ի նախագահի տեղակալ Եղիշեի Արզումանյանի, այդ դիմումներն ուսումնասիրվում եւ ձեռնարկվում են համապատասխան քայլեր` վերացնելու համար թերությունները: