Սեյրան Օհանյան. «Տարածքների հանձնման մասին խոսք անգամ չի գնում»

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շաբաթ օրը, արձագանքելով Ադրբեջանի հերթական ռազմատենչ հայտարարությունը, ասաց, որ տարածքների հանձման մասին «խոսք անգամ չի գնում»:
Ըստ ադրբեջանական «Թրենդ» գործակալության, երկրի պաշտպանության նախարարության խոսնակը երեկ հայտարարել էր, թե «Բաքուն պատրաստ է Հայաստանի դեմ վճռորոշ մարտի», եւ հավելել. - «Մենք կշարունակենք զինել մեր բանակը այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը չի ազատագրել Ադրբեջանի գրավյալ տարածքները»:

Սեյրան Օհանյանի պատասխանը հակիրճ էր. - «Ընդհանուր առմամբ, այսօր տարածքների հանձնման մասին խոսք անգամ չի գնում»: