Թուրքիայի վարչապետը կայցելի Հարավային Ամերիկա

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այց է կատարելու Հարավային Ամերիկայի մի շարք երկրներ:

Մայիսի 26-29-ին Էրդողանը բրազիլական Ռիո դե Ժանեյրոյում մասնակցելու է «Քաղաքակրթությունների դաշինք»-ի 3-րդ համաժողովին: Այնտեղից մեկնելու է Բուենոս Այրես, որտեղ ծրագրված է նրա հանդիպումը Արգենտինայի նախագահ Քրիստինա Կիրշների հետ:

Արդեն հունիսի 1-ին Էրդողանը կլինի Չիլիում, որտեղ նույնպես հանդիպում կունենա երկրի նախագահի հետ:


Դիեգո Կարամանուկյան, Մոնտեվիդեո