«Արտաքին քաղաքականություն» հանդեսը հրապարակել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հոդվածը։
«Թուրքիայի արտաքին քաղաքականության զրո խնդիրները» վերնագրված հոդվածում Դավութօղլուն, թվարկելով Թուրքիայի արտաքին քաղաքականության սկզբունքները, նշում է, որ այդ սկզբունքներից մեկը հարեւանների հետ «զրո խնդիրներն» են։ Թուրքիայի արտգործնախարարը գրում է, որ անցած 7 տարիների ընթացքում այդ քաղաքականությունը հաջողությամբ իրականացվել է։ Հարեւանների հետ Թուրքիայի հարաբերությունները ընթանում են համագործակցային ճանապարհով, զարգանում է տնտեսական համագործակցությունը Թուրքիայի ու հարեւան երկրների միջեւ։
Նա նշում է, որ 2009 թվականին նշանակալից առաջընթաց է գրանցվել Հայաստանի հետ հարաբերություններում, սակայն Հայաստանը մնում է ամենամեծ խնդիրը հարեւանների հետ տարվող Թուրքիայի քաղաքականությունում։
Մյուս հարեւանների հետ Թուրքիայի հարաբերությունների մասին Դավութօղլուն գրում է. «Բարձր մակարդակի հանդիպումներ, կաբինետների, խորհուրդների համատեղ նիստեր են անցկացվել Իրաքի, Սիրիայի, Հունաստանի ու Ռուսաստանի հետ։ Մանրամասնորեն քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տնտեսական համագործակցությունը, անվտանգության խնդիրները։ Նույնատիպ մեխանիզմներ են կիրառվելու Բուլղարիայի, Ադրբեջանի եւ Ուկրաինայի հետ հարաբերություններում։ Հեշտացվել է վիզային ռեժիմը Սիրիայի. Տաջիկստանի, Ալբանիայի, Լիբանանի, Հորդանանի, Լիբիայի ու Ռուսաստանի հետ։ Վերջին տարիներին աճել են Թուրքիայի առեւտրաշրջանառության ծավալները հարեւան երկրների հետ»։
Թուրքիայի արտգործնախարարը իր հոդվածում նշում է, որ վերջին երկու տասնամյակների ընթացքում չի ձեւավորվել միջազգային նոր իրավական կամ քաղաքական համակարգ, որը կկարողանա դիմակայել նոր մարտահրավերներին։ - «Լեռնային Ղարաբաղում, Կիպրոսում եւ փակուղի մտած իսրայելա-պաղեստինյան հակամարտությունների պարագայում հաջողվել է կասեցնել արյունահեղությունը, բայց ձախողվել է համակողմանի խաղաղության համաձայնագրերի ձեռբերումը»։
Նա գրում է, թե այսօրվա մարտահրավերներից շատերը կարող են լուծվել միայն միջազգային ավելի լայն ներգրավվածությամբ, բայց խնդիրները լիարժեքորեն լուծելու մեխանիզմները բացակայում են։
«Թուրքիան հիմա տարածաշրջանային կարեւոր դերակատարություն է ստանձնում»,- գրում է Դավութօղլուն՝ ընդգծելով. - «Թուրքիան հավատարիմ է իր ռազմավարական դաշնակիցների ու հարեւանների միջեւ ներդաշնակություն ստեղծելու գործին»։
Իր հոդվածում Թուրքիայի արտգործնախարարը կարծիք է հայտնում, որ 21-րդ դարի առաջին տասնամյակում Թուրքիան կարողացել է ձեւավորել նոր դարաշրջանին ավելի համահունչ արտաքին քաղաքականություն՝ իր պատմական դերակատարությանը եւ աշխարհագրական դիրքին համապատասխան։ Այս իմաստով, գրում է Դավութօղլուն, Թուրքիայի ռազմավարական դաշինքը Արեւմուտքի հետ լիովին համատեղվում է Թուրքիայի դերակատարությանը այլ երկրների հետ հարաբերություններում, ներգրավվածությանը Իրաքի, Իրանի, Կովկասի, Մերձավոր Արեւելքի ու Աֆղանստանի խաղաղարար գործընթացներում։