Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի դեմ «վճռորոշ» մարտին

«Ղարաբաղյան նոր պատերազմի դեպքում Հայաստանը պարտություն կկրի», – ադրբեջանական Թրենդ գործակալության փոխանցմամբ, այսօր հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

«Մենք վստահ ենք մեր զինուժի եւ զինվորների մարտական պատրաստվածության մեջ», - պնդել է Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության մամուլի խոսնակ Էլդար Սաբիօղլուն՝ հակամարտության առաջին գիծ լրագրողների եւ հասարակական կազմակերպությունների հետ կատարած այցելության ժամանակ։

«Մենք կշարունակենք զինել մեր բանակը այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը չի ազատագրել Ադրբեջանի գրավյալ տարածքները», - պնդել է ադրբեջանցի պաշտոնյան եւ հավելել՝ Բաքուն պատրաստ է Հայաստանի դեմ վճռորոշ մարտին։