Միասնական քննությունների` անգլիական «Ստեֆան Աուսթին» հրատարակչությունում տպագրված թեստերն արդեն Երեւանում են: Դրանք պահվում են «Արարատ» բանկի պահոցում, որի բանալիները միայն երեք անձանց տրամադրության տակ են` Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրեն Գուրգեն Խաչատրյանի, ԳԹԿ կառավարման խորհրդի նախագահ, ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանի եւ «Արարատ» բանկի ներկայացուցչի:
Քննություններից մեկ օր առաջ, «Հայինկասացիա»-ի ուղեկցությամբ, թեստերը` փակ ծրարներում, կտեղափոխվեն քննական կենտրոններ եւ կբացվեն դիմորդների ներկայությամբ:
Թեստերի ժողովածուն, ըստ հեղինակների, համապատասխանում է պետության սահմանած նորմերին եւ նախատեսված է շրջանավարտներին, դիմորդներին եւ ուսուցիչներին ուղղորդելու, ընդունելության քննություններին նախապատրաստելու համար:
Միասնական քննությունները մեկնարկում են հունիսի 1-ին: Այդ օրը դիմորդները քննություն կհանձնեն «Ընդհանուր պատմություն», «Կենսաբանություն» եւ «Աշխարհագրություն» առարկաներից: