Բունդեստագը հավանություն տվեց եվրոյի գոտու կայունացմանն ուղղված փաթեթին

Գերմանիայի խորհրդարանի ստորին պալատը` Բունդեստագը այսօր հավանություն է տվել եվրոյի գոտու կայունացմանն ուղղված փաթեթին. կողմ են քվեարկել 319, դեմ` 73 եւ ձեռնպահ` 195 խորհրդարանականներ:

Ակնկալվում է, որ այսօր տվյալ հարցով դրական որոշում կկայացնի նաեւ խորհրդարանի վերին պալատը` Բունդեսրաթը:

Եվրոյի գոտու կայունացման նպատակով երկու շաբաթ առաջ Եվրամիության եւ Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից համաձայնեցված 750 միլիարդ եվրո արժողությամբ փաթեթում Գերմանիայի մասնաբաժինը կազմում է 150 միլիարդ եվրո:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը զգուշացրել է, որ «եթե եվրոն ձախողվի, ապա կձախողվի Եվրոպան»: