Վիկ Դարչինյանը երրորդ անգամ նվաճեց IBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը

Ավստրալիան ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը, հանդես գալով թեթեւագույն քաշային կարգում, երրորդ անգամ նվաճել է IBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

«Ասոշիեյթեդ փրես» լրատվական գործակալության փոխանցմամբ` Սիդնեյում երեկ կայացած մենամարտում Դարչինյանը ֆիլիպինցի Էրիկ Բարսելոնային երկու անգամ նոկաուտի է ենթարկել 5-րդ եւ եւս մեկ անգամ` 11-րդ ռաունդում:

Երեք մրցավարներն էլ հաղթանակը շնորհել են հայազգի մարզիկին:

34-ամյա Դարչինյանը IBO վարկածով աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել էր նաեւ թեթեւ եւ գերթեթեւ քաշային կարգերում: