Հայաստանի կրթության եւ գիտության նախարարը կայցելի Իրան

Մայիսի 21-26-ը Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կգտնվի Իրանում:

Նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն` այցի ընթացքում կկայանան հանդիպումներ Իրանի Գիտության, հետազոտությունների եւ տեխնոլոգիաների, Կրթության եւ դաստիարակչության նախարարների հետ: Նախարարը կայցելի Թեհրանի պետական համալսարան եւ այլ բուհեր, ինչպես նաեւ Իրանի մայրաքաղաքի հայկական դպրոցներից մեկը:

Նախատեսված են նաեւ այցեր տեղի հայկական հաստատություններ, հանդիպումներ թեհրանահայ համայնքի եւ Իրանում Հայաստանի դեսպանության անձնակազմի հետ:

Պատվիրակության կազմում ընդգրկված են կրթության եւ գիտության, Սփյուռքի նախարարությունների, Գիտությունների ազգային ակադեմիայի եւ հայաստանյան բուհերի ներկայացուցիչներ: