Նյու Յորքում տեղակայված «Լրագրողների պաշտպանության կոմիտե» իրավապաշտպան կազմակերպությունը ողջունել է զրպարտությունը եւ վիրավորանքը ապաքրեականացնող օրինագծի ընդունումը Հայաստանում եւ երկրի նախագահին կոչ է արել ստորագրել այն:
«Մենք ողջունում ենք Հայաստանի Ազգային ժողովի որոշումը` ապաքրեականացնել զրպարտությունը, եւ նախագահ Սերժ Սարգսյանին կոչ ենք անում ստորագրել տվյալ օրինագիծը», - հայտարարել է կազմակերպության եվրասիական ծրագրի համակարգող Նինա Օգնիանովան եւ հավելել. - «Դա թույլ կտա Հայաստանին ավելի մոտենալ միջազգային ժողովրդավարական հանրությանը լիարժեք ինտեգրմանը»:
Զրպարտությունը եւ վիրավորանքը ապաքրեականացնելու մասին օրինագիծը Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունել է երեկ: