Լեհաստանի նախագահի օդանավի վթարից րոպեներ առաջ օդաչուների խցիկում կողմնակի անձինք են եղել

Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկու օդանավի վթարից հաշվված րոպեներ առաջ օդաչուների խցիկում կողմնակի անձիք են եղել, այսօր հայտարարել է ԱՊՀ- Միջպետական ավիացիոն կոմիտեի ղեկավար Տատյանա Անոդինան:

Նա նաեւ նշել է, որ այդ անձանցից մեկի ինքնությունը «սեւ արկղերի» վերծանման ընթացքում հաջողվել է պարզել:

Ապրիլի 10-ի ավիաաղետի հետեւանքով զոհվել են Լեհաստանի նախագահը, նրա տիկինը եւ եւս 94 մարդ: