Ահմեդ Դավութօղլու. «Ղարաբաղյան խնդրի լուծման ուղղությամբ Թուրքիայի ջանքերը շարունակվում են»

«Ղարաբաղյան խնդրի լուծման ուղղությամբ Թուրքիայի ջանքերը շարունակվում են», - հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:

«Այդ հիմնախնդրի լուծումը կօգնի նաեւ հաղթահարել հայ - թուրքական դարավոր թշնամանքը, տարածաշրջանում ստեղծել ազատ առեւտուր եւ հաստատել կայունություն», - ասել է Դավութօղլուն եւ հավելել. - «Կգա ժամանակ, երբ մենք Հայաստանից կմեկնենք Ադրբեջան»:

1news.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` Թուրքիայի արտգործնախարարի հիշյալ հայտարարություններին անդրադարձել է թուրքական Milliyet-ը: