Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը երեքշաբթի օրը խոստացավ մինչեւ 2012 թվականը վերաբնակեցնել նախկին ավտոդողերի գործարանի ուսումնական կենտրոնի 4-րդ կարգի վթարայնության շենքի բնակիչներին:
«Բոլորին տուն է հասնում, որովհետեւ այստեղի պայմանները ապրելու պայմաններ չեն», - բնակիչների հետ զրուցելուց հետո խոստացավ քաղաքապետը՝ վստահեցնելով, որ մյուս շենքերի բնակիչների հարցը կփորձեն լուծել աստիճանաբար:
Նախկին ավտոդողերի գործարանի ուսումնական կենտրոնի տարածքում ապրողներից շատերը փախստականներ են Բաքվից:
Քաղաքապետը նաեւ խոստացավ պարզել, թե ուր են գնում աղբահանության համար տարածքի բնակիչների վճարած գումարները: Արդեն լուծարված ավտոդողերի գործարանի արհմիության տեղկոմի նախագահ, ոմն Հարոյանը, ով հավաքում է այդ գումարները, չի ապահովում աղբահանությունը:
«Բայդ դուք սխալ տեղ եք վճարում: Հարոյանին չպետք է վճարեք: Գործարանը ժամանակին փակվել է, իսկ դուք դեռ գործարանին վճարում եք: Հենց հիմա հանձնարարություն ենք տալիս, տեսնենք Հարոյանն ով է, ու այդ գումարները ուր են ծախսվում», - ասաց Գագիկ Բեգլարյանը: